22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր նշանակում գործադիրում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ Henaran.am-ին փոխանցում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):  2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

2006 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թ.` դոցենտի գիտական կոչում:
2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական:

Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Անկուսակցական է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ