22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Կենդանիներն” երթի էին դուրս եկել

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երեւանում կազմակերպվեց Կենդանիների Դիմակահանդես-շքերթ: Բնապահպանական շեշտադրությամբ այս միջոցառմանը մասնակցում էին հազարից ավելի երեխաներ՝ Երեւանից ու Հայաստանի ամենահեռավոր մարզերից: Հիմանդրամն այս միջոցառումը կազմակերպում է արդեն երրորդ անգամ:

Հոկտեմբերի 28-ին, Երեւանի կենտրոնական փողոցներում, ի պաշտպանություն բնության ու կենդանիների  “երթի” ելան  անսովոր կենդանիներ: Կրիաներ ու ձկներ, այծեղջյուրներ ու լուսաններ, Բեզոարյան այծ ու սիրամարգ, ֆլամինգոներ ու Որդան կարմիր, արծիվներ ու օձեր, ոզնիներ ու թիթեռներ: Այս եւ այլ կենդանիներ բոլորին հրավիրում էին Կենդանիների Դիմակահանդես շքերթի՝ ի պաշտպանություն բնության ու շրջակա միջավայրի: Կենդանիների կերպարներում հայտնվել էին երեխաները, որ կրում էին գունագեղ դիմակներ ու զգեստներ՝ պատրաստված ամենատարբեր թափոններից: Երեխաների վառ պատկերացումների արդյունքում թե՛ գեղարվեստական , թե՛ հնարամիտ լուծումներ էին գտնվել:

Դիմակահանդես-շքերթ-ի մասնակից 28 հանրակրթական դպրոցներից 11-ը մարզերից էին՝ այդ թվում Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ շրջաններից՝ Բերդավանից, Վարագավանից, Ախթալայից, Ալավերդուց, Սիսիանից: Մասնակիցները հիմնականում ներկայացնում էին միջազգային Կարմիր գրքում գրանցված կամ՝ իրենց տարածաշրջանին բնորոշ վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կենդանատեսակներ: Իսկ երթի մասնակից 8 երաժշտական պատանեկան խմբերը ուրախ տրամադրություն էին տրամադրում այս միջոցառմանը: Կենդանիների Դիմակահանդես-շքերթը ավանդական հյուր ուներ՝ նրանք մերօրյա բրեմենյան  երաժիշտներն են՝ Գերմանիայի Բրեմեն քաղաքի Կոնֆուսաո խումբը, որ  նախորդ տարիների պես գլխավորում էր երթը:

Այսօր կայացած Կենդանիների Դիմակահանդես-շքերթը անսովոր շարունակություն ունեցավ: Ազատության հրապարակից հասնելով Հանրապետութան հրապարակ` մասնակիցներն այստեղից իրենց բնապահպանական երթը շարունակեցին  արդեն ավտոշարասյունով: Հատուկ ավտոբուսներով մասնակից “կենդանիները” ուղեւորվեցին Կենդանաբանական այգի:

Երթի ընթաքում  Կոնֆուսաո խումբն  իր ուրախ հնչյունները երկհարկանի ավտոբուսից տարածում էր մայրաքաղաքի փողոցներում: Հասնելով Երեւանի կենդանաբանական այգի՝ բոլոր մասնակիցները ոչ միայն վայելեցին այստեղ Բրեմենյան երաժիշտների կենսուրախ համերգը, այլեւ ներկա գտնվեցին բորենիների ազատավանդակների ցուցատախտակի բացմանը  :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ