02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի վարչապետը շահագրգռված է փրկելու Թումանյանի Թիֆլիսի տունը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհին`   Իրմա Թումանյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեռ հնարավոր է կանխել Վրաստանում գտնվող բանաստեղծի տան վաճառքը: Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները փորձում են 70 հազ  դոլարով վաճառել “Turan Georgia” թուրքական դիզայներական ընկերությանը:

Թիֆլիսի  ամենաթանկ եւ հեղինակավոր` Սոլոլակի   թաղամասի  Դավիթաշվիլի18 հասցեում գտնվող տունը թուրք բանվորների հանրակացարան պիտի դառնա: “Թումանյանը այդտեղ բնակվել է մինչեւ իր մահը` 1923 թվականը, իսկ նրա ընտանիքի մյուս անդամները` մինչեւ 1950 թ.: Թբիլիսյան այդ շենքը եղել է քաղաքապետարանի սեփականությունը: Այնտեղ այսօր երրորդ հարկի սենյակներից մեկում բնակվում է բանաստեղծի ծոռնուհի Ալինա Թումանյանը, իսկ մյուս 4 սենյակներն ունի սեփականատեր, ով որոշել է վաճառել իրեն պատկանող մասը”,-ասաց տիկին Իրման:

 

Թումանյանի թոռնուհին տարիներ առաջ հանդիպելով տարբեր պաշտոնյաների հետ` փորձել է գումար հայթայթել, որպեսզի գնեն այդ բնակարանը: Բայց այդպես էլ որեւէ մեկը սեփականատիրոջ` Լիժավայի կողմից պահանջված գումարը չի տրամադրել:  Անգամ, նամակ է ուղարկել  Հայաստանի նախագահին,  վարչապետին, սակայն որեւէ դրական լուծում չի տրվել հարցին:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ ասաց, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկվել է հարցը:

Վարչապետը շահագրգռված է, որ հարցը խոհեմ եւ ճիշտ լուծում ստանա: Այդ իսկ պատճառով էլ, վաղը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան: Նրանք  վրացի գործընկերների հետ կփորձեն ընդհանուր հայտարարի գալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ