22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինդատախազի կոչը լրագրողներին /վիդեո/

“Ցավոք, մենք ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ տարածվում է այնպիսի տեղեկատվություն, որը ոչ միայն բացարձակ ապատեղեկատվություն է, այլեւ շատ դեպքերում այն  արձագանք է ստանում եւ հասարակության կողմից ընկալվում է որպես կատարված փաստ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցած հանցագործությունների, մասնավորապես մահվան ելքով դեպքերի լուսաբանմանը:

“Իհարկե, տեղեկատվության ձեռքբերման եւ տարածման ազատությունը միանշանակ երաշխավորված է, բայց բոլորս պետք է պատասխանատվությամբ մոտենանք առաջին հերթին մեր մասնագիտությանը եւ այդ նույն տեղեկատվությունը տարածենք պատշաճ հիմնավորվածությամբ”,-ասել է նա ու հղում անելով ՄԻ Եվրոպական կոնվենցիային` հավելել, որ տեղեկատվությունը պետք է տարածել ողջամտորեն եւ այդ տեղեկատվությունը ստուգելուն ուղղված բոլոր գործողությունների արդյունքում:

Գեւորգ Կոստանյանը շեշտել է, որ միայն այդ դեպքում լրագորղական հրապարակումները կնպաստեն հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների օպերատիվ իրագործմանն ու լրագրողների`  տեղեկատվություն տարածելու պատասխանատվության զգացումի բարձրացմանը:

“Հատուկ ցուցում ենք տվել եւ համապատասխան դատախազներին, եւ քննիչներին յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ, երբ տարածվեց տեղեկատվություն,  տեղեկատվություն տարածողին հրավիրել քննչական բաժին`գործի հանգամանքների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվության շուրջ պարզաբանումներ հայտնելու նպատակով”,-ասել է զինդատախազն ու հավելել, որ բազմաթիվ լրագրողներ արդեն իսկ հրավիրվել են:

Զինդատախազն ասել է, որ լրագրողները բացարձակ իմաստով են ընկալել տեղեկատովություն չտրամադրելու իրենց իրավունքը ու հիշեցրել, որ օրենքով սահմանված կարգով, հարկ եղած դեպքում` հասարակական շահից ելնելով, դատարանի որոշմամբ լրագրողը պարտավոր է բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

“Ես կարծում եմ, որ այդ թվում լրագրողական կորպուսին բացարձակապես դուր չէր գա, որ մյուս մասնագիտություն կրողները եւ հասարակական ոլորտում գործունեություն իրականացնողներն անպատասխանատու մոտենային իրենց աշխատանքին”,-եզրափակել է Գեւորգ Կոստանյանը:

http://youtu.be/c456T923kMshttp://youtu.be/c456T923kMs

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ