20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սեյրան Օհանյանի առաջարկով կքննարկվի ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` քննարկելու զինծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը: Այս մասին այսօր Henaran.am-ին   տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլո խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, զինված ուժերում  մահացած զինծառայողների ընտանիքներին հատկացվող դրամական օժանդակությունն անհամաչափ է բաշխվում եւ ինքնասպանություն գործած զինծառայողների հարազատներին տրամադրվում է ավելի փոքր չափի դրամական աջակցություն:

ՊՆ  խոսնակն ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվելուց հետո առաջարկը կներկայացվի կառավարության հաստատմանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ