05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Բանդա”-ի անդամ Դավիթ Գալստյանը հեռացվեց դահլիճից /վիդեո/

Հոկտեմբերի 29-ին հայտնի բանդայի դատավարությանը, երբ մեղադրյալներից Դավիթ Գալստյանը ծիծաղեց, դատավոր Մխիթար Պապոյանը նախազգուշացրեց, որ սանկցիա կկիրառի: Այս մասին դատարանի դահլիճից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:
“Նման ցինիզմով ակնարկներ տալ, ծիծաղել, անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ”,-ասաց Պապոյանը:
Մեղադրյալը կանգնեց եւ շարունակեց. “Պարոն դատավոր, ես ձեզ վրա չեմ ծիծաղում, այլ այս ցինիզմի, սաղ ցինիզմ ա, դերասանություն, որ հասել ենք ստեղ”:
Դատարանը  Դավիթ Գալստյանի նկատմամբ սանկցիա կիրառեց` նրան 36 ժամով  դատարանի դահլիճից հեռացնելով:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ