25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”. Թուրքիայում բախումները չեն դադարում /վիդեո/

Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության տոնին, Անկարայում առավոտից սկսած բախումները չեն դադարում: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ: 5000 ոստիկան փորձում է հսկել իրավիճակը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:

Բողոքն ուղղված է Էրդողանի կառավարության դեմ: Մի շարք  կազմակերպություններ, որոնք սատարում են  ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը”, պահանջում են կառավարության հրաժարականը՝ “Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”, “Մենք Աթաթուրքի զինվորներն ենք” կարգախոսով:

“Նման գործողությունները քեմալականության եւ չափավոր իսլամի գաղափարների բախումների հետեւանք է: Այս պայքարն այքան է սրվել, որ Թուրքիայի Հանարապետության տոնը, որն ասոցացվում է Քեմալի ու քեմալականության հետ, վերածվել է բողոքի ցասման օրվա: Այս տոնը Թուրքիայում այսպես չէր նշվել”, – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ թուրքագետի՝ այսօրվա բախումները ունենալու են իրենց շարունակությունը: Բացի այդ պայքարը տեղափոխվելու է քաղաքական դաշտ:

 Տիգրան Պետրոսյան

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ