29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ արդարադատության խորհրդի որոշմամբ դատավորին նկատողություն է հայտարարվել, մյուսին` նախազգուշացում

ՀՀ արդարադատության խորհրդի (այսուհետ նաև` Խորհուրդ) 2012թ. հոկտեմբերի 26-ի նիստում քննարկելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ներկայացրած թեկնածությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը որոշեց հավանություն տալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությանը: Խորհուրդը միաժամանակ որոշեց դատավորի թեկնածուին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Խորհրդի նույն օրվա նիստում քննարկելով Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները և ղեկավարվելով  Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը որոշեց.

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ