25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թիվ 1 կոմունիստը ՀԱԿ-ին ընդդիմություն չի համարում

Կոմունիստական կուսակցության կենտրոնական նոյեմբերին կայանալիք  կոմիտեի պլենումում կորոշվի, թե նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվում է թե ոչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, կոմկուսի շարքերում շատ մարդիկ կան, որ արժանի են առաջադրման:

Հանրապետության թիվ 1 կոմունիստի խոսքով, նրա պատկերացումները ընդդիմության միասնակն թեկնածուի եւ ընդհանրապես ընդդիմության մասին այլ են: Նա չի կարող ընդունել այն ընդդիմությանը, որը պատրաստ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՀԿ-ի հետ:

“Ես ժամանակին ճիշտ գնահատական եմ տվել, որ ՀԱԿ նշանակում է Հայ ազգային կատակերգություն: Եթե մեջքիդ հետեւից գալիս են հարյուր հազարավոր մարդիկ, խելագարված ամբոխների խաղաղ տեսակը` ոչ թե կոտրելու, ջարդելու համար եւ 10 զոհ ես տալիս… այլ գնահատական տալը դժվար է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ