12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ առաջնորդը ուզո՞ւմ է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, կիրակի տեղի է ունեցել ԲՀԿ խորհրդի հավաք, որտեղ քննարկվել են 2013թ-ի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը: Չնայած քննարկումը նախնական է եղել եւ դեռ ամեն ինչ հստակ չէ, այնուամենայնիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է թեկնածու լինելուց:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը դեմ չէր կուսակցությունից թեկնածու առաջադրելու գաղափարին, սակայն նրա խոսքով, դա կլինի մեկ ուրիշը: Թե ով` ԲՀԿ առաջնորդը չի կոնկրետացրել:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ կուսակցության ներսում այդ թեմայով ոչ մի ֆորմատի հանդիպում չի կայացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ