25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գոմեշի գործով Փայտյանը հարցաքննվե՞լ է. Հայկական ժամանակ

Պաշտպանության նախարարության գոմեշի մսի գործից ՊՆ քննչականից ոչինչ չեն հայտնում: “Հայկական ժամանակ”-ին լուրեր էին հասել, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը հարցաքննվել է, սակայն ՊՆ քննչականից հրաժարվում են նաեւ այս մասին որեւէ բան ասել:

ՊՆ քննչական ծառայության լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանի պատասխանն այսպիսին է. “Նպատակահարմար չենք գտնում գործի վերաբերյալ որեւէ բան հայտնել”: Թերթի դիտարկմանը` հիմա հերքո՞ւմ եք լուրը, թե՞ հաստատում, խոսնակը կրկնել է նույն պատասխանը:

Թերթը նշում է, որ Արշալույս Փայտյանը կատարում էր ՊՆ գլխավոր շտաբի մատակարարման, սպառազինության, կարճ ասած` ատկատ-մատկատի» գործով պարտականությունները: Վերջինս պաշտոնանկ արվեց, երբ բացահայտվեց, որ “Փայտյանը մատակարարից մեծ գումարներ է պարտք վերցրել”` ինչպես շեշտում էր Սերժ Սարգսյանը խորհրդակցությունների ժամանակ, իսկ իրականում, տավարի մսի մատակարարման պայմանագիր կնքելով, գոմեշի միս էր մատակարարվել բանակին:

Թերթի հիշեցմամբ` այս գործով սեպտեմբերի 3-ից կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խոշոր չափերի խարդախություն անելու համար: Իսկ այս ընթացքում նախաքննական մարմինը դեռ չի կարողանում պարզել, թե սննդամթերքի գծով առաջին պատասխանատուին ինչ կարգավիճակով ներգրավել գործում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ