25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վրաստանում սկսվել են ՌԴ տանող ճանապարհների մաքրման աշխատանքները

Ս.թ. հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը ՀՀ դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետևանքով ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթևեկը:

Դեսպանությունն անմիջապես վերոնշյալի մասին հայտնել էր ՀՀ պատկան մարմիններին և կապ հաստատել Դուշեթի շրջանի տեղական իշխանությունների հետ:

Համագործակցության արդյունքում տեղում գտնվող մոտ 300 ՀՀ քաղաքացիներին տրամադրվել էր տաք կերակուր և վառելափայտ, ինչպես նաև համաձայնություն էր ձեռք բերվել մաքսային մարմինների հետ, որպեսզի ուղևորները կարողանան օգտվել իրենց տաք հագուստներից, որոնք գտնվում էին կապարակնքված բեռներում:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան դրությամբ այդ վայրում մնացել էր ընդամենը երեք բեռնատար: Հայաստանի քաղաքացիների մի մասը վերադարձել էր Հայաստան, մյուսները մեկնել էին Ռուսաստան այլ ճանապարհներով:

Ս.թ. հունվարի 20-ին դեսպանությունը կրկին ահազանգ ստացավ ՀՀ քաղաքացուց, որ հայ–վրացական սահմանի վրացական կողմում մոտ մեկ օր ավտոբուսի մեջ են մնացել` Ստամբուլից Երեւան ուղևորվող 47 քաղաքացիներ: Ավտոբուսի վրացի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը: Նրա այս պահվածքը պայմանավորված էր ուղեւորափոխադրող ընկերությունից աշխատավարձ չստանալու հանգամանքով: Դեսպանության միջնորդությամբ տվյալ ընկերության ղեկավարության և վարորդների միջև կայացած բանակցություններից հետո կայացել է անհրաժեշտ համաձայնություն և ուղևորներն անխափան շարունակել են իրենց ճանապարհը:

Հունվարի 19-ի երեկոյան դեսպանությունը տեղեկություն ստացավ, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար խումբ թվով 55-57 մարդ, որոնք տեղաշարժվելիս են եղել Վրաստանի սահմանային անցակետից Հայաստանի ուղղությամբ, հայտնվել են անանցանելի վիճակում Վրաստանի Ստեպանծմինդա բնակավայրում:

Ստացված տեղեկատվության օպերատիվ ստուգման և ճշգրտման արդյունքում, դեսպանությունը պարզեց, որ չորս միկրոավտոբուսներով և մի քանի մարդատար մեքենաներով վերը հիշատակված անձինք, ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատելուց հետո, հասնելով Ստեպանծմինդա բնակավայրը, ի վիճակի չեն եղել շարունակել ճանապարհը` օդերևութաբանական ծառայությունների եզրակացության հիման վրա Վրաստանի իշխանությունների կողմից` մայրուղու այդ հատվածում ճանապարհի երթևեկությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով:

Սակայն հունվարի 22-ին Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը հատուկ տեխնիկայի միջոցով սկսել է ճանապարհի մաքրումը, որը կշարունակվի նաեւ այսօր:

Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ պատկան մարմինները պարբերաբար ՀՀ քաղաքացիներին նախազգուշացնում են ձմռան շրջանում և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ձեռնպահ մնալ Կազբեգի-Վերին Լարս մայրուղու հատվածով ճանապարհորդելուց: Նման հայտարարություններին չհետևելը հաճախ ստեղծում է բարդ իրավիճակ մեր քաղաքացիների համար և էական կազմակերպչական բարդություններ է առաջ բերում դրանք հաղթահարելու գործում:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ