06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ն շահել է. 168 ժամ

“ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին շատ ձեռնտու է այն իրավիճակը, որն այսօր տիրում է: Ու ամենաշատն այս իրավիճակից, դժբախտաբար, կարողացավ օգտվել ԲՀԿ-ն:

Եթե համեմատական վերլուծություն անցկացնենք նախորդ ընտրությունների հետ` կտեսնենք, որ ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում` ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը:

Եվ գումարած այս ամենին` ԲՀԿ-ն հստակ հայտ է ներկայացրել վարչապետի պաշտոնի համար: Արդյո՞ք այս հարցերը քննարկվում են Սերժ Սարգսյանի մոտ, թե՞ ոչ, կարեւոր չէ. կարեւոր է, որ հասարակությունը քննարկում է: ԲՀԿ-ն, միանշանակ, շահեց: Իսկ ժողովուրդը շահե՞ց, թե՞ ոչ, կարծում եմ` ոչ”,- “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ