Շուտով Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկա
Դեռ հունվար ամսվա սկզբին Հայաստան էր այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ազգային լիզինգային օպերատոր “Պրոմագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը, իսկ այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է բելառուսյան հանդիպումների ընթացքում այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը, տրվել են նաև հստակ հանձնարարականներ: ԱԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ այս միջպետական համագործակցությունը կնպաստի Հայաստանում պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը:
“Պրոմագրոլիզինգ” ընկերությունը առաջարկել է համալիր ծառայությունների փաթեթ, որի մեջ են մտնում գյուղտեխնիկայի և սարքավորումների տրամադրում, փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում:
Նախատեսված ժամանակացույցով Հայաստանի Հանրապետությունում փետրվար ամսին կհիմնվի ընկերության ներկայացուցչությունը և Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակը: