23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ-ի լիազորությունները չեն համապատասխանում Ժաննա Ալեքսանյանի ակնկալիքներին

Ի պատասխան` “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հայտարարությանը հայտնում ենք հետեւյալը:

“Ցավում ենք, եթե օրենքով սահմանված մեր լիազորությունները եւ սկզբունքային մոտեցումները չեն համապատասխանել տիկին Ալեքսանյանի ակնկալիքներին: Այդուհանդերձ, Պաշտպանը եւ իր աշխատակազմը պատրաստակամ են ապագայում եւս գործակցել քաղաքացիական հասարակության բոլոր կառույցների հետ՝ պահպանելով Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները:

Պաշտպանի գրասենյակը ՀԿ ղեկավարի կողմից վկայակոչված իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ ճնշումներ գործադրելու խնդրի կապակցությամբ բազմիցս կապվել է Ժ. Ալեքսանյանի հետ, արտահայտել մտահոգություն եւ առաջարկել աջակցություն:

Տվյալ խնդրի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից մեկնաբանություններ եւ պարզաբանումներ է տրվել “Ազատություն” ռադիոկայանին: Պաշտպանն անձամբ հանդիպել է Ժ. Ալեքսանյանին, պարզաբանել է “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” ՀՀ օրենքով սահմանված` այլ անձանց վերաբերյալ տվյալներ պարունակող նյութերին ծանոթանալու ընթացակարգը, եւ տեղեկացրել, որ նման նյութերի տրամադրումը առանց համապատասխան իրավական հիմքերի կլինի ապօրինի”,-ասված է Henaran.am-ին տրամադրած ՄԻՊ-ի հաղորդագրությունում::

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ