23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենօրյա հսկողություն` հանրակրթական դպրոցների ճաշարաններում

‘Վարչական շրջանների և համապատասխան կառույցների հետ մենք պետք է շարունակենք աշխատանքը դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ չհաճախելու պատճառների ուսումնասիրման նպատակով,  եւ հնարավորինս աջակցենք այդ ընտանիքներին’,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը :

Հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում հաշվառված երեխաներին դպրոցներ ընդունելու նպատակով: Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովմանը, նա ասաց, որ  106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է:

Արձանագրված թերությունները վերացնելու և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների և դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը և շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:

Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ