23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում Օսկանյանին քաղաքական թոշակառու են համարում

Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով` Հայաստանի նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե  իր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իր ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում թե որ քաղաքական ուժի հետ է շարժվելու: “Օսկանյանի խնդիրն է դա, ու թերեւս  ինքն  որոշել է,  թե ում հետ է մասնակցելու քաղաքական գործընթացներին”,-ասաց Մելիքյանը: Վերջինս  մասնավորապես անդրադարձավ Օսկանյանի հայտարարության վերջին մասին:

Նշենք, որ նախկին արտգործնախարարը խոսելով համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի մասին`  ասել  է, որ “խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չպետք է կորցնել, եւ  ընդհանուր մոտեցումը “վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում”: “Կարծում եմ  բոլորը համոզված են, որ ՀՀԿ-ի համար   արդար ընտրությունների անցկացումը գլխավոր գերխնդիր է: Նման նպատակով քաղաքացիական շարժում ստեղծելը եւ ժողովրդին ավելորդ լարվածության մեջ պահելը,  կարծում եմ  քաղաքական թոշակառուի մտածելակերպ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք նաեւ, որ “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները հունվարի 26-ին համատեղ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ