23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աստված պատժո՞ւմ է արթիկցիներին

 

"Փլած ժամ"

Արթիկ քաղաքի հասարակական վայրերում եւ խանութներում հանգանակության արկղեր են  տեղադրվել: Հավաքված գումարով արթիկցիները նախատեսել են նորոգել քաղաքի կենտրոնում գտնվող “փլած ժամը”:

Վերջին շրջանում քաղաքում դժբախտ պատահարներ շատ են լինում, ինչի հետեւանքով երիտասարդներ են մահանում: Արթիկում շրջանառվող լուրերի համաձայն, ոմանք երազ են տեսել, եւ “Աստված խորհուրդ  է տվել նորոգել “փլած ժամը”, որից հետո ամեն ինչ կփոխվի”:

“Եթե դա տեսած լիներ մեկ հոգի, հնարավոր է` չհավատայինք, բայց մի քանի հոգի տարբեր ժամանակաշրջանում նույն երազն են տեսել”,- Henaran.am-ի թղթակցին ասացին արթիկցիները:

Henaran.am-ի հետ զրույցում Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը ասաց, որ Սուրբ Մարիամ եւ Սուրբ Գեւորգ եկեղեցին 7-րդ դարի կառույց է, եւ ժամանակի ընթացքում փլվել է: “Մշակույթի նախարարությունը պետբյուջեով այս տարի 150 մլն դրամ պետք է հատկացնի նորոգման համար: Բայց համաձայն չեմ, որ Արթիկում դժբախտ պատահարները շատ են”,-ասաց քաղաքապետը:

Վարագա վանք

Վարագա վանք

Նրա խոսքով, ինքն`իր եղբայրների ֆինանսական աջակցությամբ   կառուցել է Վարագա վանքը, եւ արթիկցիները կարող են բոլոր ծիսակատարություններն այնտեղ անել: “Այնպես որ Աստված չի պատժում արթիկցիներին”,-ասաց քաղաքապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ