23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թումանյանի Թբիլիսիի բնակարանը կգնեն Ղուկասյան եղբայրները

Թումանյանի տան հարցը վերջապես իր հանգուցալուծումը ստացավ”,-այսօր ասուլիսին ուրախությամբ ընդգծեց  ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը :

Հիշեցնենք, որ 10 օր առաջ ՀՀ վարչապետի հանձնարարականով պատվիրակություն էր մեկնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ճշտելու` արդյոք   Թումանյանի բնակարանը վաճառվել է, թե ոչ:

Ինչպես նշեց պատվիրակության ղեկավար Լեւոն Անանյանը, իրենք հանդիպումներ են ունեցել Թումանյանի տան սեփականատիրոջ` Արչիլ Լեժավայի, Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Ալեսնիկովայի , Վրաստանում Հայաստանի դեսպանի, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազանի հետ:Վերադարձին պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիրգրան Սարգսյանին ու ներկայացրել մանրամասները:

“Կառավարությունը մշակել էր մի քանի տարբերակներ ստեղծված խնդրին լուծում տալու համար. բացել հիմնադրամ, հայտարարել համաժողովրդական դրամահավաք եւ այլն: Այդ ամենը ժամանակային առումով ծավալուն էր, իսկ Լեժավան մեզ տվել էր մեկ ամիս ժամանակ, ընդ որում նա պահանջում էր նույն թաղամասում մեկ այլ բնակարան տրամադրել իրեն”,- մանրամասնեց Լ. Անանյանը:

Պարզվում է՝ Թբիլիսիում գտնվող Թումանյանի տունը գնելու պատրաստակամություն է հայտնել Գյումրու քաղաքապետը:

“Ղուկասյան եղբայրները պատրաստակամություն հայտնեցին իրենց խնայողություններով գնել Լեժավայի տարածքը եւ նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին”,- ուրախությամբ հավելեց գրողների միության նախագահը:

“Լոռվա ձոր” հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանն էլ հայտարարեց, որ միությունը շահագործելու է Թումանյանի տունը վերանորոգումից հետո, այնտեղ լինելու է հայ-վրացական կրթական մշակույթի կենտրոն:

“Ամեն տարի Դսեղում նշում ենք Թումանյանական օր, տարվա մեջ մեկ օր էլ թող լինի Թբիլիսիում”,- նշեց Սերգո Երիցյանը:

Թումանյանը միավորեց բոլորիս, բոլորիս ուշադրությունը սեւեռելով իր տան վրա”,- չթաքցրեց իր ուրախությունը նաեւ Իռմա Սաֆրաստբեկյանը, ով Թումանյանի թոռնուհին է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ