25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավարտվեց ՛՛Կինոաշուն 2012՛՛-ը. հանձնվեցին մրցանակները

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավարտվեց ՛՛Կինոաշուն 2012՛՛-ը, որը Հայաստանում մեկնարկել է սեպտեմբերի 28-ին: Արդեն երրորդ տարին է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և հիմնական գործընկերներ մշակույթի նախարարության և Ինեկո բանկի աջակցությամբ Հայաստանում կազմակերպվում է այս միջոցառումը: Ինչպես նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ծրագիրն արդեն ավանդական է դարձել, հասարակության կողմից սպասված է, և իրենք ամեն անգամ փորձում են ավելի լայն ընդգրկումով անցկացնել այն: Ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզից և այս տարի նվիրված է Համո Բեկնազարյանի 120 ամյակին։ Տարբեր տեղերից հավաքվել են  Բեկնազարյանի 18 ֆիլմերը, որոնք ցուցադրվել են տարբեր վայրերում։

Միջոցառման հեղինակ Գևորգ Գևորգյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմերը ցուցադրվել են մարզերում, սակայն էականն այն է, որ ցուցադրություններ են կազմակերպվել նաև զորամասերում: ՛՛Մեր նպատակն է հաղթահարել այն անդունդը, որ առաջացել է կինոսեր հանրության և հայ կինոյի միջև: Մեր օրերում հայկական հեռուստատեսությունը հաճախ լցվում է աղբով՛՛,-ասաց նա:

Փակման արարողությանը ներկա էին կինոսերներ, ռեժիսորներ, նաև կինոյի և թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը: Գևորգյանը ուրախությամբ նշեց, որ Ալբերտ Մկրտչյանը այս ամբողջ ընթացքում իրենց հետ է եղել: Վերջինս իր հերթին կարևորեց այս միջոցառումը՝ նշելով, որ մենք ունենք բավական լավ ֆիլմեր և ՛՛Կինոաշունն՛՛ օգնում է դրանք ցուցադրել հանրությանը: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանն էլ պատմեց, որ Մկրտչյանը խոստացել է, որ բոլոր կինոսերները հնարավորություն կունենան իր նոր ֆիլմը դիտել հաջորդ տարի:

Միաժամանակ ամփոփվեց նաև գրախոսականների մրցույթը: Ութ կինոքննադատների հանձնվեցին մրցանակներ և  20 հազարական դրամ, իսկ հետաքրքիր միտք ունեցող չորս մանակիցներին էլ հանձնվեցին 25 հազարական դրամ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ