05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“EducationUSA”-ը կրթական ցուցահանդես է կազմակերպում

“EducationUSA” կրթական ցուցահանդեսը տեղի կունենա հինգշաբթի` նոյեմբերի 1-ին` ժամը 16:00-18:00-ը Կոնգրես հյուրանոցում: Ցուցահանդեսը կազմակերպված է Հայաստանում “EducationUSA” կրթական խորհրդատվական կենտրոնի կողմից եւ նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեղեկանալու Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության մասին կամ շարունակելու իրենց կրթությունը ԱՄՆ-ում:

Ցուցահանդեսի մուտքն անվճար է եւ բաց բոլորի համար:

ԱՄՆ-ից ժամանած ամերիկյան համալսարանների եւ քոլեջների ներկայացուցիչները պատրաստ կլինեն ներկայացնելու ուսումնական ծրագրերը, բաժանելու բրոշյուրներ ու տպագրված նյութեր եւ պատասխանելու հարցերի:

Առցանց գրանցվելով` Դուք հնարավորություն կունենաք վիճակահանության արդյունքում այնպիսի նվերի արժանանալ, ինչպիսին է անգլերենի անվճար դասընթացը, Ձեր անունը կավելացվի “EducationUSA” էլեկտրոնային ցուցակին, որից հետո Դուք արժեքավոր տեղեկություններ կստանաք ԱՄՆ-ի բարձրագույն կրթական ծրագրերի, կրթաթոշակների եւ հատուկ հնարավորությունների մասին եւ արագ մուտք կգործեք ցուցահանդես:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ