08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արձանագրվել է գնաճ

Անցած տարվա համեմատ, ընթացիկ տարվա հոկտեմբերին  Հայաստանում գրանցվել է 3,4% գնաճ: Մասնավորապես,  պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) աճել են 3,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 5,7%-ով, ծառայությունների սակագները` 2,3%-ով: Իսկ այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 2,0 տոկոսվ:

Վերջին մեկ ամսում արձանագրվել է պարենային ապրանքների 2,1% գնաճ, ինչը հիմնականում ձվի, հացամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերում արձանագրված 2,5-9,0% գնաճի արդյունք է:
Այս տեղեկությունները լրագրողներին հետ հանդիպմանը հրապարակեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Շարունակվում է հացամթերքի գնաճը: Հաշվետու նույն ժամանակահատվածում հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10,0%, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` 2,6% գնաճ: Սա մեծապես պայմանավորված է բարձր ու առաջին տեսակի ալյուրի` համապատասխանաբար 2,9% եւ 3,6%, առաջին եւ բարձր տեսակի հացի` համապատասխանաբար 3,0% եւ 3,1%, մակարոնեղենի` 4.7%, հացահատիկի` 5,7% գնաճով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ