17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարը Գրետա մայրիկին պարգեւատրել է հոբելյանական հուշամեդալով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը.

‘Ես եւ  իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, լավագույն մարդու, պետական եւ  քաղաքական գործչի առջեւ, խոստանում հավերժ պահել նրա հիշատակը, իսկ Հայկական բանակի ողջ անձնակազմով խիստ պարտավորվում կատարել նրա բոլոր պատգամները, լինել միշտ մարտունակ և ապահովել մեր բազմաչարչար ժողովրդի խաղաղ անդորրն ու արարումը’: Պաշտպանության նախարարը ի պահ թանգարանին է հանձնել ‘Մարտական ընկերոջս’ հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու:

Այնուհետև Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի ծնողների հետ զրուցել է հայոց բանակի անցած ուղու, ձեռքբերումների, խնդիրների եւՎազգեն Սարգսյանի մասին հիշողություններից: Ի նշան երախտագիտության՝ նախարար Օհանյանը Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Սարգսյանին պարգեւատրել է ‘Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական հուշամեդալով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ