17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործարարների հաշվին ՀՀԿ ցուցակում ավելանալու է կանանց և երիտասարդների թիվը. Ռաֆիկ Պետրոսյան

Դա հին երգ է, որ երգում են ՀԱԿ անդամները, թե ընտրությունները Հանրապետականի կողմից կեղծվելու են: Այդ դեպքում ինչու է ՀԱԿ-ը մասնակցում ընտրություններին, ուրեմն ՀԱԿ-ը գիտի, որ ընտրությունները չեն կեղծվելու և իրենք հայտնվելու են տրիբունայի մոտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքով` ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը կեղծելու կարիք չունի, քանի որ շատ ռեսուրսներ ունի: Պատգամավորը տրամաբանական է համարում, որ հանրապետական թեկնածուները աշխատելու են իրենց օգտին, բայց որ ՛՛ծեծ ու ջարդով՛՛ կեղծելու են ընտրությունները, Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ` նման բան չի կարող լինել:

‘’ՀԱԿ-ը չկարողացավ միավորվել այլ քաղաքական ուժերի հետ, քանի որ շատ ամբիցիաներ ուներ: Ահա ինչու նրանց առաջարկում եմ դադարեցնել համամասնականի և մեծամասնականի շուրջ անպտուղ խոսակցությունները և ուժերը կենտրոնացնել օբյեկտիվ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ’’,- ասաց պատգամավորը:

Որտեղից է հանրապետականների այդչափ վստահությունը, որ իրենք կհաղթեն ընտրություններում: Հարցին պատգամավորը պատասխանեց, թե ՀՀԿ-ի արդյունավետ աշխատանքից եւ վերջապես կուսակցության զանգվածային բնույթից:

‘’Ճիշտ է ճգնաժամը մի երկու տարով  հետընթացի պատճառ դարձավ, սակայն հիմա արդեն առաջընթաց կա’’,- կարծիք հայտնեց պատգամավորը: Լրագրողի այն ակնարկին, թե շարքային քաղաքացին չի զգում այդ առաջընթացը, Ռաֆիկ Պետրոսյանը բառախաղով խատասխանեց.’’ Զգում է, բայց զգալի չափով չի զգում’’:

Պատգամավորի կարծիքով` ՀՀԿ ցուցակում ավելանալու է կանանց և երիտասարդների թիվը` ի հաշիվ գործարար պատգամավորների: Իսկ դուք կլինեք ցուցակում: Այս հարցին պատգամավորը պատասխանեց.’’Աստված գիտի’’:

‘Մենք գնալու ենք ընտրությունների շատ զգույշ, որպեսզի մեր կուսակցության կողմից թույլ չտրվեն էքսցեսներ, որպեսզի ընտրություններն անցնեն առանց խարդավանքների, և այդ դեպքում մեր կուսակցությունը կգրավի առաջին տեղը’’,- եզրափակեց Ռաֆիկ Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ