23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետության նախագահն ընդունել է ռամկավարների ատենապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին:

Նախագահը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում եւ կարեւորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը:

ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը եւ նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությանը:

 

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ