05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սննդամթերքի համաշխարհային գները նվազել են

2011-ի սեպտեմբերից մինչ դեկտեմբեր սննդամթերքի համաշխարհային գները նվազել են 8 տոկոսով: Ցորենի, եգիպտացորենի եւ բրնձի գները նվազել են` մատակարարման բարելավված պայմաների հաշվին, ինչը ուղղակիորեն  առնչվում  է նաեւ  համաշխարհային տնտեսության հետ: Ինչեւէ, ընդհանուր գները  դեռեւս բարձր են մնում: Սննդամթերքի գների 2011-ի տարեկան ինդեքսը գերազանցել է 2010-ի ինդեքսին 24 տոկոսով:

2012-ին գների նվազման հեռանկարները հնարավոր են դառնում աճող պաշարների հաշվին: Բայց էլի գները, ընդհանուր առմամբ, մնում են բարձր, շուկան` անթափանց, իսկ նավթի գները` անկայուն: Դեֆիցատային տարածաշրջաններից սուր պահանջներ են եղել եւ “La Niña “-ի արտադրության կորուստ է արդեն տեղի ունեցել: Տնային մթերքի գները նույնպես բարձր են մնում եւ շատ տարբեր են երկրից երկիր:

Համաշխարհային գների ցածրացումը չպետք է նվազեցնի նաեւ մթերքի գնի շարժումների լուրջ մոնիթորինգը: Քանի որ տնային մթերքի գները բարձր են մնացել, տնտեսությունները սկսել են “ընդօրինակման ռազմավարություն” վարել: Դա կարող է մասամբ փոխհատուցել ճգնաժամի էֆեկտներից ոմանք: Սակայն սննդային ճգնաժամի հետեւանքները կարող են կործանիչ լինել` հատկապես այնպիսի երկրների համար, որոնք ցածր եկամուտ ունեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ