20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետը Դալմայի այգիների հողօգտագործողների հետ քննարկել է փոխհատուցման հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված:

Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով:

‘’Չնայած մայրաքաղաքի զարգացման համար կարևոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն որևէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ` մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի’’,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը քննարկել է փոխհատուցման իրատեսական տարբերակներ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ