22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վթարային շենքերի խնդիրը Երեւանի քաղաքապետի օրակարգում է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի  Նոր Արեշ 35 փողոց 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների լիազոր խմբի ներկայացուցիչներին: Բազմաբնակարան հանրակացարանային շենքը 2008 թ. կատարված մասնագիտական հետազոտության արդյունքում գնահատվել է 4 -րդ աստիճանի վնասվածության:

Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ շենքը ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված Երեւան քաղաքի տարածքում վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգում:

Մենք անհանգստացած ենք ոչ միայն այս, այլ նաեւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բոլոր այն շենքերի ճակատագրով, որոնք կան Երեւան համայնքում: Հարցը միշտ օրակարգում է, քննարկվում են փուլային լուծման տարբերակներ,- նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը լսել է հանրակացարանի լիազոր ներկայացուցիչների մտահոգությունները եւ առաջ քաշած հարցերը` տեղեկացնելով,  որ թեեւ գործող օրենսդրության շրջանակում վթարային շենքերի վերաբնակեցումը ենթակա է իրականացման պետական բյուջեի միջոցներով, սակայն խնդրի լուծման հրատապությունից ելնելով` քաղաքապետարանը դիմել է համապատասխան գերատեսչություններին`ներկայացնելով համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման առաջարկ:

Պայմանավորվածություն  է ձեռք բերվել նաեւ շարունակել քննարկումները` հարցին լուծումներ գտնելու նպատակով:

 

                                                       Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են   Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

                                                           հասարակայնության հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ