22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համալրվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանը

Երեւան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է Արեւելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաեւ բացառիկ նմուշներ: Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը՝ Զավեն Ոսկանյանը:Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել եւ նմուշներին ծանոթացել  է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների եւ կենցաղային առարկաներ՝ հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի՝ 2500-ամյա մետաղադրամներ. հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք  նվիրատուն տարբեր տարիներին գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան եւ արեւելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ: Փորձագետների խորհրդատվությունն ու 2000 ցուցանմուշների համար պատմական անձնագրեր կազմելը մի քանի ամիս կպահանջեն. հետեւաբար հավաքածուն թանգարանում առանձին ցուցադրության է պատրաստվելու տարեվերջին:

Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զավեն Ոսկանյանին է հանձնել Ռոստոմ Ոսկանյանին ուղղված Երեւանի քաղաքապետի շնորհակալագիրը:

 

 

 

     Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ