10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վրաստանը ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերներից է.Քլինթոն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ, որից հետո Քլինթոնը լրագրողներին հայտնել է, որ Վրաստանը “ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերներից է”:

“Վրաստանն ԱՄՆ-ում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Վրացի զինվորներն իրենց քաջությունն ու պրոֆեսիոնալիզմն են ցույց տալիս Աֆղանստանում: Մենք մեծ ուշադրություն են դարձնում մեր երկկողմ հարաբերություններին` կրթության, առողջապահության, օրենսդրության, ինչպես նաեւ անվտանգության ոլորտներում”,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Սաակաշվիլին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` մասնավորապես նախագահ Բարաք Օբամային եւ Հիլլարի Քլինթոնին` Վրաստանին աջակցելու համար: Նա նշել է, որ շատ գոհ է նախագահ Օբամայի հետ հանդիպումից, քանի որ նրանից լսել է “այն, ինչ ցանականում էր”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ