10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կանանց հիշողությունները երբեմն ճշգրիտ չեն

Պատահում է, որ հակառակ սեռի ներկայացուցչի հետ նույն թեմայի շուրջ զրուցելիս թվում է, թե տարբեր բաներից եք խոսում: Կանադացի գիտնականները պարզել են` ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ հիշում իրադարձությունները:

Մոնրեալի համալսարանի գիտաշխատող Մարկ Լավուան պնդում է, որ տղամարդիկ ավելի լավ են մտապահում կյաքնի դժբախտ պահերը, մինչդեռ կանայք իրենց հիշողության մեջ պահում են դրական հիշողությունները:

Այս եզրակացությունը ստուգելու համար 34 կամավոր են փորձության ենթարկվել, որոնք բաժանվել են 2 խմբի` ըստ սեռական պատկանելիության: Նրանց ցույց են տվել տարբեր բնույթի նկարներ` նյարդայնացնող, տհաճ, հաճելի, գրգռող: Փորձության 2-րդ փուլում  մասնակիցներին խնդրել են պատմել, թե ինչպես են դիտել նկարները: Այստեղ գնահատվել է պատասխանի արագությունն ու ճշգրտությունը:

Արական եւ իգական սեռերի ներկայացուցիչների մոտ էմոցիոնալ արձագանքը տարբեր է եղել: Մասնագետները դա բացատրում են հետեւյալ կերպ` կանանց մոտ հիշելու գործընթացի ժամանակ ավելի ակտիվ է ուղեղի աջ կիսագունդը: Ուղեղի այս մասը կապված է էմոցիաների հետ, այդ պատճառով էլ կանանց հիշողությունները երբեմն ճշգրիտ չեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ