23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքապետը ձնամաքրման աշխատանքներում թերացումներ է նկատել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական եւ երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի եւ բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են:

‘Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը` պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվատանգության մասին եւ ապահովենք բակային հատվածների ու մայթերի մաքրությունը’,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով պատասխանատուներին այդ աշխատանքներում ներգրավել նաև կանաչապատման ու սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին:

Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ վարչական շրջաններում անշարժ գույքի եւ  դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Եր եւ անի ավագանու որոշման պահանջների կատարման նպատակով տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 5200 պայմանագիր: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացը, ընդգծելով, որ դա տնտեսավարողների պայմանագրային պարտավորություն է եւ նրանք ուղղակի պարտավոր են ներգրավվել հարակից տարածքների բարեկարգման ու սանմաքրման աշխատանքներում:

Ողջունելով մայրաքաղաքում առկա կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման աշխատանքների ընթացքը` քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու հետեւողական լինել:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ