20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հունաստանի եւ Թուրքիայի սահմանն այսուհետ կբաժանվի պատով

Հունաստանը սկսել է կառուցել պատ Թուրքիայի հետ սահմանի վրա, հայտնում է “Интерфакс”-ը:

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Քրիստոս Պապուցիսի խոսքով` պատի կառուցման նպատակն է նվազեցնել անօրինական գաղթականների մուտքը Եվրոպա: Նախարարն ընդգծել է, որ Հունաստանը “հասանելի” չէ բոլորի համար եւ թույլ չի տա, որ իր երկրի միջոցով գաղթականները կարողանան ներխուժել Եվրամիության այլ երկրներ:

Պատը շրջապատված կլինի փշալարի կրկնակի շերտով, կունենա 10 կմ երկարություն եւ 2,5 մ բարձրություն: Ենթադրվում է, որ կտեղադրվեն 24 տեսախցիկներ` սահմանին հետեւելու համար:

Նախորդ տարի թուրք-հունական սահմանի վրա 55 հազար անօրինական գաղթական են բռնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ