23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ն իր շարքերից հեռացրել է մեծ ակնկալիքներ ունեցող պատգամավորին

‘’Օրինաց երկիր’’  կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնում է կուսակցությունից։ Այն ներկայացնում ենք ստորև.

‘’Օրինաց երկիր’’  կուսակցության քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որևէ աշխատանքով: Այժմ էլ նախընտրական շրջան է և բնականաբար կուսակցությունը ակտիվորեն զբաղված է կազմակերպական աշխատանքներ իրականացնելով և ապագայի քաղաքական թիմ ձևավորելով:

Չունենալով այդ աշխատանքներին որևէ մասնակցություն, սակայն ունենալով մեծ ակնկալիքներ, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում ‘’Օրինաց երկիր’’ խմբակցության հետ, զօր օրինակ 06.02.2012թ. քվեարկությունները, համահունչ չեն ‘’Օրինաց երկիր’’ խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաև հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության և նրա որոշումների նկատմամբ,’’Օրինաց երկիր’’  կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել ‘’Օրինաց երկիր’’  կուսակցությունից:

Henaran.am-ին փոխանցում են ՕԵԿ մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ