20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առաջնայինը Տարոն Մարգարյանի համար

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներն այսօր քննարկել են ‘Քաղաքաքային կայուն զարգացման’ ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։  Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:

Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման Բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երևան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին: ‘Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքները օր առաջ սկսելն է և մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար’,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Henaran.am-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ