23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին և ինստիտուտի առաջիկա նախագծերին: Ինստիտուտը ներկայում զբաղվում է նորարական տեխնոլոգիաների միջոցով գերկայուն ապակիների արտադրությամբ և ունի 400 աշխատող:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ‘ԵրՄՄԳՀԻ’ տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Լևիտինը նշեց, որ այդ հարցում Հայաստանի կառավարությունն ինչպես և խոստացել էր, օպերատիվ կերպով ընդունել է բոլոր անհրաժեշտ նորմատիվային ակտերը, իսկ գոտու կազմակերպիչ հանդիսացող ‘Սիտրոնիքս Արմենիա’ հայ-ռուսական համատեղ ընկերությունն առաջիկայում կներկայացնի գործունեության ծրագիրը և առաջիկա 6 ամիսների ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությանը վերաբերող աշխատանքները:
Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ