23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում ‘Ժառանգության’ 3 պատգամավորների հայտարարությունները

Ազգային ժողովի ‘Ժառանգություն‘ խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը 2012 թվականի փետրվարի 7-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները.

Անահիտ Բախշյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքերի խաբված սեփականատերերի խնդիրներին: Պարզվում է, այդ շենքերի բնակարանների գնորդների մեջ են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, տեղեկացված լինելով այն մասին, որ շենքում առկա 172 բնակարանների դիմաց կնքվել են 500-ից ավել պայմանագրեր, ժամանակին դիմել են դատարան` հիմնական պայմանագրեր կնքելու պահանջով, եւ մեր ‘արդար դատարանը’` ի դեմս դատավոր Էդիկ Ավետիսյանի, կայացրել է մի վճիռ, որով միայն Նախագահի վերահսկողության պետ Հովհաննես Հովսեփյանն ու կինը` Էվելինա Միրզաբեկյանը, քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 500 դոլար եւ ըստ վճռի պարտավորվելով վճարել 175մլն դրամ` դարձել են հինգ բնակարանի տեր այն դեպքում, երբ մեր հասարակ քաղաքացիները վճարել են ք.մ.-ի համար 1100 դոլար եւ ավելի:

Լարիսա Ալավերդյանն իր հայտարարության մեջ նշեց ՀՀ Զինված ուժերում

առկա խնդիրների  մասին եւ փաստեց, որ այսօր թե պարգեւատրվածները եւ թե մյուսները ունեն բազմաթիվ եւ բազմաբնույթ խնդիրներ, որոնց հիմնական մասը մատնված է անուշադրության: Հիշյալ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությանն առաջարկվում է`

  1. մշակել միջոցառումների ծրագիր, որի իրականացման արդյուքնում կլուծվեն այդ մարդկանց պրոբլեմները:
  2.  նշված ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթելու նպատակով ստեղծել նպատակային հիմնադրամ:

Ստեփան Սաֆարյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի` Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ արած ցինիկ հայտարարություններին:

‘Թուրքիայի բացահայտ լկտի վերաբերմունքը հայոց ողբերգության ու իր իսկ կատարած մեծագույն ոճիրի հանդեպ, այն էլ ապրիլի 24-ի տարելիցի նախաշեմին, բավարար կլիներ որեւէ նորմալ երկրի իշխանության համար կուլ չտալ թուրքական ապտակը: Բայց ԱԺ նախագահը շարունակում է ճիշտ համարել այն, որ արձանագրությունները մնան մեծ օրակարգում:

Հարկադրված եմ արձանագրել. այն ինչ կարողանում են անել ՀՀ իշխանությունները` դա այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դափնիներից մի քիչ էլ իրենց վերագրելն է: Իսկ այն, ինչ պարտավոր են անել իրենք` ցավոք, հրաժարվում են անել:

Եւ դա վերաբերում է ոչ միայն ազգային շահերին, այլեւ քաղաքացու իրավունքին, որոնք հավասարապես անպաշտպան են մնալու մեր երկրում, քանի դեռ իշխանությունը ժողովրդին չէ եւ ազգային չէ’,-հայտարարեց Սաֆարյանը:

Henaran.am-ին փոխանցում են ‘Ժառանգություն’ խմբակցության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ