23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն առաջարկում է հայտարարագրել պատգամավորների ծախսերը

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն այսօր “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որով սահմանվում են պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, հայտարարեց, որ բաժնետիրական ընկերություններում կամ ՍՊԸ-ներում բաժնեմասեր ունեցողները կամ բաժնեմասի սեփականատեր հանդիսացողները այսօր իրենց  բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելիս չեն գրանցվում Կենտրոնական դեպոզիտարիայում, այն պատճառով, որ ԿԲ-ն սահմանում է, որ այդ բաժնետոմսերի կառավարումը պետք է հանձնվի լիցենզավորված կազմակերպությանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով,  պատգամավորը կամ նախարարը չի ցանկանում իր բաժնետոմսերը հանձնել որեւէ մասնագիտական կազմակերպության, այլ ուզում է հանձնել իր նախընտրած անձին:  Արծվիկ Մինասյանն այստեղ հակասություն է տեսնում ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի եւ Արժեթղթերի մասին օրենքների միջեւ /ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս բաժնեմասը  հավատարմագրային կառավարման հանձնել ոչ առեւտրային կամ լիցենզավորում չանցնող սուբյեկտներին-խմբ/:

ՀՅԴ-ական պատգամավորն առաջարկում է ռեեստրում գրանցել  բաժնեմասերը կամ բաժնետոմսերը   հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը, ինչը որպես ապացույց կներկայացվի այն ժամանակ , երբ էթիկայի հանձնաժողովը նման հարց քննարկի:

Արծվիկ Մինասյանի խոսքով,  գույքի և եկամուտների հայտարարագրումից բացի անհրաժեշտ է ներդնել նաև հայտարարագրել պատգամավորների եւ այլ հանրային ծառայողների ծախսերը.  “Եթե մենք ուզում ենք իսկապես թափանցիկ գործունեություն երաշխավորել պատգամավորների եւ այլ հանրային ծառայողների համար, ժամանակն է ներդնել նաեւ ծախսերի հայտարարագիր”: Պագտագամվորը համոզված է, որ տարբեր երկրներում ընդունված այս պրակտիկան առավել քան անհրաժեշտ է մեր երկրում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ