24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Հայկական հաց”-ը արժանացել է արծաթե մեդալի

Մոսկվայի տանը նախօրեին կայացել է “Հայկական հաց” փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորն է սցենարիստ, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Արմեն Գասպարյանը, օպերատորը` Գագիկ Հարությունյանը: Ֆիլմը պատմում է վերացող մշակույթի եւ արժեքների մասին, սակայն հայերի ազգային եւ կրոնական գիտակցության շնորհիվ պահպանվում են լեզուն, հավատը եւ անհատականությունը:

Ֆիլմը ներկայացվել է փաստագրական ֆիլմերի “Ռադոնեժ” փառատոնին եւ արժանացել է արծաթե մեդալի` լավագույն օպերատորական աշխատանքի համար:

Ֆիլմի առաջին ցուցադրությանը  պատվավոր հյուրերի թվում ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում, ԱՄՆ-ի դեսպանի քաղաքական խորհրդականը, Հայաստանում Բելոռուսի դեսպանության առաջին քարտուղարը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ հասարակական կազմակերպությունների ակտիվիստները, ռուսական բուհերի մասնաճյուղերի եւ Սլավոնական համալսարանի, Կինոյի Պետական  համալսարանի ուսանողները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ