23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն

Կառավարության որոշմամբ ‘Երևանի մշակույթի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով ‘Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ’ ՊՈԱԿ-ին, ‘Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` ‘Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա’ ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը, մի հարց, որը նույնպես օրախնդիր է դառնում։
Կառավարության որոշմամբ 2012 թ. պետբյուջեում կատարվել է վերաբաշխում` փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ավելի քան 780 մլն դրամ հատկացվել 2012 թ. հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացման գծով պարտքեր չառաջացնելու համար։ Միևնույն ժամանակ ընթացիկ տարում սովորողների թվաքանակի փոփոխության հետևանքով ճշտվել է կրթության ոլորտի ծախսը. այն նվազեցվել է ավելի քան 690 մլն դրամով, որն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Բեռլինի Հումբոլդտի համալսարանում Կոմիտասի հիշատակի հավերժացման հուշատախտակ տեղադրելու նպատակով ‘Պատմամշակութային արգելոց-թանգարաննների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն’ ՊՈԱԿ-ին տրամադրվել է համապատասխան գումար։ Աջակցություն է ցուցաբերվել նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Հ. Զարդարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերի իրականացմանը։
Ասիական զարգացման բանկի առաջարկով կառավարությունը փոխել է բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը, որով հնարավոր կլինի առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնել վերաբնակեցման գործընթացը։
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը Հրազդան կինոցանցի ‘Ծաղկաձոր’ կինոթատրոնի շինարարությունն իրականացնող ‘Մոսկվա կինոթատրոն’ ՍՊԸ-ին թույլատրել է շինաշխատանքի ավարտի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականը։ Որոշման համաձայն կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն, որի գործունեության պրոֆիլը կպահպանվի առնվազն 20 տարի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ