24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունն ու փաստաբանների պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ոստիկանության եւ փաստաբանների պալատի միջեւ համագործակցության մասին:  Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ:

Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրին ձեռնարկի շարժառիթները, խնդիրները եւ համագործակցության հեռանկարները:

Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել եւ կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման եւ պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով:

Ռուբեն Սահակյանը բարձր գնահատելով ոստիկանության նախաձեռնությունը` նշեց, որ համագործակցությունը հնարավորություն կտա արագ արձագանքել իրավունքների սահմանափակումներին եւ վերացնել դրանք:

Տեղեակտվությունը` ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի վարչությունից

Վլադիմիր Գասպարյանը Հուշագրի դրույթների կիրարկումը գնահատելով որպես քաղաքացիների, հասարակության հայացք` նշեց, որ փոխգործակցությունը բերելու է ոստիկանության գործունեության որակական փոփոխության: “Մեր հասարակությունը արդարության դեֆիցիտ չի հանդուրժում,- ընդգծեց ոստիկանության պետը:- Իսկ երբ քննիչը, փաստաբանը արդարամիտ են եւ ծառայում են օրենքին, մենք ունենում ենք անուն, ինքնասիրություն եւ կարողանում ենք ուղիղ նայել միմյանց եւ քաղաքացու աչքերին”:

Հուշագրով նախատեսված են նորմատիվ իրավական ակտերի համատեղ մշակում ու ներկայացում իրավասու մարմիններին, արագ արձագանքման միջոցառումներ, վարքագծի կանոնների ապահովում, սեմինարներ, քննարկումներ, գրականության փոխանակում, դիտորդական առաքելության իրականացում: Համագործակցությունն իրականացնելու նպատակով գործելու է վեց անդամից բաղկացած հանձնախումբ, որը կատարված աշխատանքի մասին կես տարին մեկ հաշվետվություն կներկայացնի Պալատի նախագահին եւ Ոստիկանության պետին:

Հանձնախումբն իրավասու է նաեւ անհրաժեշտության դեպքում հասարակության առջեւ հանդես գալու հայտարարությամբ: Խնդիրն, ամեն դեպքում, ոլորտի գործընթացների թափանցիկության ապահովումն է, ինչը, կողմերի համոզմամբ, բխում է եւ՛ քաղաքացիների, եւ՛ ոստիկաննների ու փաստաբանների մասնագիտական շահերից:

Ոստիկանության եւ փաստաբանների պալատի ղեկավարները վստահեցրին, որ հետեւողական են լինելու աննախադեպ այս ձեռնարկն իրականություն դարձնելու եւ քաղաքացու իրավունքներն ու շահերը համատեղ ուժերով պաշտպանելու գործում:

“Քայլը առաջադիմական է,- հավաստեց Վլադիմիր Գասպարյանը,- եւ մենք տեր ենք մեր խոսքին, օրենքի գերիշխանությանը, նրան, ինչին կոչված ենք”:
Արարողության ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրեցին համագործակցության հուշագիրը, որը նույն պահից ուժի մեջ մտավ:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ