10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հավանության արժանացավ Երեւանի քաղաքաշինական խորհրդի առաջարկվող կառուցվածքը

Երեւանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երեւանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ  Տարոն Մարգարյանը:

Օրակարգում ընդգրկված միակ հարցը վերաբերել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքին եւ գործունեության կանոնակարգմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են  Երեւանի քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքի  ու կազմի հետ կապված խնդիրներ:  Այս համատեքստում շահագրգիռ քննարկում է ծավալվել  նիստին ներկա ճարտարապետների կողմից: Արդյունքում՝ քաղաքաշինական խորհրդի նիստին ներկա 24 անդամները  հավանության են  արժանացրել քաղաքաշինական խորհրդի  առաջարկվող կառուցվածքը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել հանրության տարբեր շերտերի մասնակցությունը Երեւանի  քաղաքաշինական խնդիրներին՝ այդպիսով  նպաստելով հավասարակշռված եւ թափանցիկ քաղաքաշինական գործունեության կազմակերպմանը մայրաքաղաքում:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրինԵրեւանի քաղաքապետարանի տեղեկատվության   եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ