24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրազդանում ում վերջին զանգն է հնչելու

Հրազդանցիների խոսակցության վերջին օրերի թեման փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Հիշեցնենք, որ առաջադրվել են երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանն ու նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:

Այսօր  թեկնածուների քարոզարշավի վերջին օրն է, եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը  Հրազդանի հրապարակում ժամը 16-ին` մեծ հանրահավաքով ավարտեց քարոզարշավը: Երեկ քաղաքի կենտրոնում էլի հանրահավաքում` իր քարոզչությունը ավարտեց ՀԱԿ անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Նա մասնավորապես  ասել է, որ “հնչելու է Արամի վերջին զանգը”:

“ժողովուրդ, ասում են քաղաքապետը ձեզ համար երգիչներ ու դերասաններ է հրավիրել, քանի որ վաղը իրա վերջին զանգն ա լինելու: Արամ, ինձ չես հրավիրել, բայց ես էլ եմ գալու վերջին զանգիդ”,-հայտարարել է թեկնածուն:

Հրազդանցիներն այնքան են քաղաքականացված, որ անգամ ծննդյան տոնակատարություններին` մոռանալով հոբելյարին եւ բուն նպատակը, խոսում են ընտրություններից եւ ենթադրություններ անում: Նրանք չգիտեն այսօր ում վերջին զանգն է լիենլու, սակայն համոզված են, որ կիրակի Սասուն Միքայելյանի վերջին զանգն է հնչելու: “Խի պիտի Սասունին ընտրենք, որ գա նորից քանդի քաղաքը, գոնե այս մեկը եղածը պահպանում է”,-ասում են հրազդանցիները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ