24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդին թողեցին եւ փախան մկան պես… Քրիստ Էլազյանի բաց նամակը

Henaran.am-ի խմբագրությունը բաց նամակ է ստացել Քրիստ Էլազյանից, ով մարտի 1-դեպքերի արդյունքում կալանավորվեց: Էլազյանը, հիշեցնենք ոստիկանության նախկին աշխատակից է: Սեփական դիմումի համաձայն դիմում է գրել եւ դուրս եկել համակարգից` Մոսկվա մեկնելու նպատակով։

Էլազյանն այն հազարավոր մարդկանցից մեկն էր, ով հույս ուներ , որ փոփոխությունների ժամանակն է եկել, որին հասնելու համար պայքարել է պետք: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

“Ես այս նամակը ուղարկում եմ արտերկրից, քանի որ ստիպված եմ եղել լքել Հայաստանի Հանրապետությունը:

Ես այն մարդն եմ, որ ենթարկվել եմ բռնությունների և’ իշխանությունների, և’ Հ.Ա.Կ.-ի կողմից: Երկրից հեռանալը այս պահին ընդհանրապես կապ չունի իշխանությունների հետ, այլ ընդհակառակը, կապ ունի այն կառույցի հետ որտեղ ինձ կոչում էին քաղբանտարկյալ:

Գտնվելով արտերկրում ինտերնետային կայքերի միջոցով հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Ես ինքս քաղաքական գործիչ չեմ և չեմ էլ պատրաստվում դառնալ, քանի որ վերջին ժամանակներս տեսնում եմ, թե ինչի են ընդունակ որոշ քաղաքական գործիչներ: Նրանք իրենց մի հայտարարությունով փորձում են ցեխ շպրտել այն մարդկանց վրա, ովքեր ժամանակին եղել են իրենց իսկ կողքին և բոլորով միասին ինչ որ ժամանակ ճանապարհ են անցել: Այդ մարդկանց պահվածքը ինձ կկվի պատմությունն է հիշեցնում, բոլորի վրայից հոտ է գալիս, բայց վերջում պարզվում է, որ իրենց վրայից է գալիս:

Առաջին հերթին ազգի դավաճաններն իրենք են, որ 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդին թողեցին քաղաքապետարանի մոտ, գնդակների բերան և փախան մկան պես: Լավ ղեկավարները լինում են ժողովրդի կողքին, իսկ ես լավ գիտեմ, թե մարտի 1-ին ովքեր էին Միասնիկյանի արձանի հարթակին կանգնած: Գոնե ամոթի զգացում ունեցեք և ձեր պիտակները մի կպցրեք ուրիշներին: Վստահ եղեք որ վաղը ամեն ինչ բացահայտվելու է:

Իսկ կարող եք պատասխանել գոնե այս հարցին՝ ինչո՞ւ  ծեծի ենթարկվեցի Հ.Ա.Կ.-ի գրասենյակում Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդու` Առաքելի և Արաբկիրի երկրապահի նախկին նախագահ Հովիկի կողմից: Իհարկե չեք կարող պատասխանել,քանի որ Կոնգրեսին ես պետք էի միայն “Վարդաշեն” Ք.Կ.Հ.-ում: Ազատվելուց հետո մենք իրենց ընդհանրապես պետք չենք եղել:

Ուզում եմ մի շատ կարևոր բան ավելացնել, եթե որոշ մարդիկ իմանային, որ իշխանափոխություն տեղի չի ունենալու, հաստատ կմնային իրենց իսկ աշխատասենյակներում և չէր բացաովում, որ դատարանում մարտի 1-ի գործերով հանդես գային որպես մեղադրող կողմ:

Այս նամակով ուզում եմ որոշ մարդկանց հիշեցնել այն մասին,որ եթե փորձում եք որևէ մեկի մասին գնահատական տալ,ապա ինքներդ առաջին հերթին փորձեք ձեզ գնահատել և մի բան լավ հասկացեք՝  մարդը դավաճան է դառնում միայն այն դեպքում, երբ դավաճանում է իր հայրենիքը և սեփական ժողովրդին: Դուք հենց դա էլ արեցիք 2008 թվականի մարտի 1-ին շողովրդին թողելով անօգնական վիճակում: Երևի ձեզ հենց դա էր պետք այ վայ քաղաքական գործիչներ:  Այ ողորմելիներ, դավաճան լինելով հանդերձ ուրիշ տեղ դավաճաններ մի փնտրեք”:

Քրիստ Էլազյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ