23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է սփյուռքահայ գործարարի նամակին

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձառենությանն ուղարկված նամակում ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետեւում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը:

“Մենք հետեւում ենք դատաքննությանը եւ մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին”,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ Հասատանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների եւ/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող եւ անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը:

Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը եւ նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել եւ օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: “Նրանց արդեն քաջ հայտնի են եւ “գործող անձանց շրջանակը, եւ չվճարված հարկերը, եւ խարդախության փաստերը, սակայն վերեւների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է:

Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

Դատական նիստերին  պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները եւ նրանց եւս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ եւ  հետեւություններ անել իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում եւ ինչպես են աշխատում”,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը:

Սփյուռքահայ գործարարը նաեւ դեսպանին տեղյակ էր պահել, որ ICSID կոնվենցիայի եւ UNICITIRAL արբիտրաժային կանոնների  հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու եւ Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ:  “Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում եւ ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում”,- հայտնել էր ամերիկահայ գործարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ