26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունը պարտվեց ոչ թե գաղափարապես, այլ վարչական ռեսուրսին. “Ազատ դեմոկրատներ”

Այսօր համացանցի եւ ԶԼՄ-ների միջոցով բոլոր ընտրախախտումները դուրս են գալիս ջրի երես:  Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` խոսելով Հրազդանի քաղաքապետի ընտրություններից: Անուշ Սեդրակյանը սա դրական է գնահատել: Երկրորդ դրական ասպեկտը, ազատ դեմոկրատի խոսքով, այն է, որ ընդդիմության մասնատվածության եւ պառակտվածության մասին թեզը այս ՏԻՄ ընտրություններում չաշխատեց, որովհետև ընդդիմությունը միասնական էր:

“Այս պոզիտիվ գործոնների հետ մեկտեղ, սակայն հարց է առաջանում` արդյո՞ք այս դրական գործոնները ի զորու են հավասարակշռել վարչական ռեսուրսը, արդյո՞ք ի զորու են հավասարակշռել ընտրակաշառքի ռեսուրսը”,-նկատել է Անուշ Սեդրակյանը եւ հավելել, որ բռնությունների գործոնը ընտրությունների ընթացքում զգալիորեն իջել է: Անուշ Սեդրակյանը կարծիք է հայտնել, որ Հրազդանում ընդդիմությունը պարտվել է ոչ թե գաղափարապես, այլ վարչական ռեսուրսին:

 “Պետք է արդեն խոսել ընտրությունների կարգի փոփոխության մասին, այլապես որևէ ընդդիմադիր ուժ, իր արժանի տեղը չի ստանա”,-նշել է Անուշ Սեդրակյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հակադարձել է` նշելով, որ  ՀՀԿ-ն ընտրություններին գնացել է Հրազդանի տարածքային կառույցով և Կոտայքի մարզային կառույցով եւ, ի տարբերություն ընդդիմության, ՀՀԿ-ի քաղաքականացված դեմքերից շատ քչերն են մասնակցել այդ օրվա գործընթացներին:

 Հովհաննես Սահակյանի խոսքով, ընդդիմությունը Հրազդանում կենտրոնացրել էր իր “ծանր հրետանուն”: ՀՀԿ-ական պատգամավորը եզրափակել է, նշելով, որ խնդիրը քաղաքական նոր մշակույթի ձեւավորումն է, երբ պարտվողը կընդունի իր պարտությունը եւ կշնորհավորի ընտրություններում հաղթած թեկնածուին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ