26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2012թ հունվար ամսին Երեւանի ո՞ր համայքներն են վատ աշխատել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են վարչական շրջանների՝ 2012 թ. հունվար ամսին կատարված գործառույթների գնահատման ու վերլուծության արդյունքները՝ ըստ ոլորտների:

Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների համագումարի արդյունքում վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցնում են Ավան, Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանները:

‘Մրցակցային պայմաններում վարչական շրջանների աշխատակազմերը, ոլորտների պատասխանատուները գործնականում պետք է ավելի հետեւողական ու զգոն լինեն՝ առաջիկա հաշվետվությունների ժամանակ ցուցանիշները բարելավելու համար: Առողջ մրցակցությունը պետք է հանգեցնի նրան, որ բոլոր վարչական շրջանները լինեն առաջին տեղում’,-ընդգծել է քաղաքապետը:

Առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները ապահովել են սեփական եկամուտների հավաքագրման, դիմում բողոքների արձանագրման ու արձագանքման, աղբահանության, սոցիալական եւ սանմաքրման ոլորտներում: Ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել ապօրինի հողօգտագործման դեպքերի հայտնաբերմանն ուղղված արդյունքներում, բարեկարգման ու կանաչապատման եւ ֆինանսական ոլորտներում:

Քաղաքապետը անդրադարձել է նաեւ համատիրությունների խոշորացման գործընթացին, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կայացմանը եւ հանձնարարել է գործընթացն ավարտել սահմանված ժամկետում:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ