24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարգար Օհանյանը խոստացավ շատ բան ասել ցուցմունքներում /վիդեո/

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր դատարանում չխոսեց, թեեւ նախատեսվում էր, որ դատարանն այսօր լսելու էր նրան:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Դատարանը լսել է ամբաստանյալներին, սակայն Մարգար Օհանյանը չխոսեց, երեք օր խնդրելով դատարանից պատրաստվելու համար:

“Այս երեք ամբաստանյալները, զարմանալիորեն անցած տարի սեպտեմբերի 15-ից փոխում են ցուցմունքները, եւ ես բազմաթիվ հարցեր ունեմ: Չորս մեղադրյալներից միակը ես եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել: Շատ բաներ ունեմ ասելու:

Զարմանալի է, այս նույն դահլիճում ես 40 րոպեի ընթացքում վկայից դարձա ամբաստանյալ: Բենզինի հետ ես կապ չեմ ունեցել: Շատ բաներ ես կասեմ իմ ցուցմունքներում”,- նշեց Մարգար Օհանյանը` խնդրելով նաեւ օրենքով սահմանված կարգով նրան տրամադրեն նիստի ձայնագրությունները:
http://youtu.be/v9WI4DMD24A

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ