30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանը փորձում է կարգավորել աղբահանության վճարների գանձումը

Երեւանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ ‘Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին’ ՀՀ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին:

Նախագիծը հիմնավորվում է Երեւան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու /մուտքագրելու/ լիազորությունները վերապահվել է Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։

Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչեւ 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ