27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը` ԲՀԿ-ական. նախկին արտգործնախարարի հայտարարությունը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ երեկ դիմում է ներկայացրել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամակցելու համար։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

“Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։ Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ։

Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։ Հաշվի առնելով “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ”, – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Henaran.am-ը դեռ 4 օր առաջ անդրադարձել էր ԲՀԿ նախընտրական ցուցակին, եւ նշել, որ ամենայն հավանականությամբ, ցուցակում կընդգրկվի նաեւ Վարդան Օսկանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ